Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին և նրա խնդրանքով ներկայացրել Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի դիակները անկման վայրից տարհանելու Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումների իրականացրած հատուկ գործողությունների մանրամասները, հայկական կողմի նշված գործողություններն ապացուցող անհերքելի փաստեր: